ՌԱԴԻՈ

Որպես հերքում հրապարակել են մի բան, որը ոչինչ չի հերքում. Վրթանեսյանը`ԱԽ փաստաթղթերի մասին

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԽ հրապարակած փաստաթղթերին, որոնցում ներկայացված են 2 նիստի ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթները։
Sputnik
Որպես հերքում հրապարակել են մի բան, որը ոչինչ չի հերքում. Վրթանեսյանը`ԱԽ փաստաթղթերի մասին

ԱԽ գրասենյակի «գաղտնազերծած» փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանի կողմից մատուցվող հերթական մանիպուլյացիան է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի  հայտարարության, այսպես կոչված, գաղտնազերծված փաստաթղթերին:

«Եթե Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության հետ Փաշինյանը համաձայն չլիներ, այդ մասին 5 ամիս չէր լռի»,- ասաց նա։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Նրա խոսքով` պատահական չէ, որ 2 նիստերի մասնակի սղագրությունների հրապարակումը հաջորդեց Փաշինյան-Գասպարյան կոնֆլիկտին։ Մինչ այդ Գասպարյանի հայտարարության իսկությունը նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր հաստատել, մինչդեռ, ըստ փորձագետի, սրանով Անվտանգության խորհուրդը` գործող վարչապետի իմացությամբ, փորձում է հերքել Գասպարյանի` պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու մասին հայտարարությունը։

«Ուշադրություն շեղելու համար բերված են փաստաթղթեր, որոնք մինչպատերազմյան շրջանի են։ Օնիկ Գասպարյանի` սեպտեմբերի 30-ի փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ ջնջված է։ Առանձին, կոնտեքստից կտրված և որևէ բան չասող հատվածներ են, որոնցով հնարավոր չէ որևէ կերպ պնդել, որ Օնիկ Գասպարյանի ասածը կեղծիք է։ Այսինքն` փորձում են որպես հերքում ներկայացնել մի բան, որը ոչ մի բան չի հերքում»,- նշեց Վրթանեսյանը։

Մի նիստի պատմություն․ ինչպես է Փաշինյանը «գրաքննում» ԳՇ նախկին պետի խոսքերը

Եթե հայտարարությունը կեղծ է և Օնիկ Գասպարյանն իսկապես ստում է` ինչու դրան իրավական ընթացք չի հաղորդվում. փորձագետը դժվարանում է պատասխանել, փոխարենը հորդորում է հարցը Փաշինյանին ուղղել։

Նշենք, որ այսօր ԱԽ գրասենյակը մեջբերումներ էր ներկայացրել Օնիկ Գասպարյանի` ԱԽ 2 տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ , 30.09.2021 թ։ Հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ։ (Ամսաթվերը ներկայացրել ենք ինչպես ուղարկված հաղորդագրության մեջ է)