Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախի թեման

Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վերջերս Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջան կատարած այցի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են