376 մլն 330 հազար դրամ. Կարմիր խաչն արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին գումար է տվել

Հայկական Կարմիր խաչն առաջնահերթությունը տվել է ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերում արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին, քանի որ սահմանապահ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայկական Կարմիր խաչ ընկերությունը Հայաստան տեղափոխված արցախցիներին  հյուրընկալող ընտանիքներին շուրջ  376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացրել (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հայկական Կարմիր խաչ ընկերությունից։

Արա Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել գերիների խնդիրը և Արցախի իրավիճակը

«Մեր ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին,  մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)»,–նշեցին ընկերությունից։

Առաջնահերթությունը տրվել է ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին, որովհետև սահմանապահ են։

Արցախի ՄԻՊ–ն Ամարասից դիմել է միջազգային կառույցներին` փրկելու հայկական դարավոր մշակույթը

Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։