Ինչ հիվանդության նշան կարող են լինել ուշ առաջացող խալերը. բրիտանացի բժիշկների բացահայտումը

Մաշկի քաղցկեղի առաջացման և զարգացման գործոններից են նաև քիմիական քաղցկեղածինների՝ կանցերոգենների ազդեցությունը, ծխելը, ընտանեկան հակվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 21 տարեկանից հետո հայտնված նոր խալերը կամ բծերը կարող են մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկի նախանշան լինել։ Նման եզրակացության են եկել բրիտանացի բժիշկները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, անհանգստանալու առիթ են մաշկի բծերի գույնի, ձևի, չափի, տեքստուրայի փոփոխությունները։

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

Բրիտանացի բժիշկները նշել են նաև, որ ուշադրություն և վերահսկողություն են պահանջում նաև այն խալերը, որոնք ցավում են, կեղևով են պատվում կամ արնահոսում են։

Այս տեսակի ուռուցքային հիվանդությունների առաջացման և զարգացման ռիսկի գործոններ են նաև ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթումները, քիմիական քաղցկեղածինների՝ կանցերոգենների ազդեցությունը, ծխելը, ընտանեկան հակվածությունը, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսը։

Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին