Հայկ Կոնջորյանը ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը կայացել է ապրիլի 15-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը կայացել է ապրիլի 15-ին:

«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի. նա երդմամբ ստանձնեց մանդատը

Հայկ Կոնջորյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Կրկնակի ծափահարություններ Փաշինյանին. սոցցանցերում քննադատում են իմքայլականներին