Հայոց եղեռնի հիշատակի ռեքվիեմները բյուջեով չեն նախատեսվել. գործադիրն ուղղում է սխալը

Ապրիլի 24–ի միջոցառումների ֆինանսավորման մասին նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. 2021թ–ի ապրիլի 24–ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հիշատակի միջոցառումների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ 2021թ–ի պետական բյուջեով նախատեսված չեն։

Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդում. յուրօրինակ հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերին

Նման արձանագրում է արել ՀՀ կառավարությունը` Ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին պատրաստվելիս։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով լրացուցիչ գումար տրամադրելու։

Այս հատկացման մասին որոշման նախագիծն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Օրվա կադր․ Ծիծեռնակաբերդը ողողվել է ոգեկոչման լույսերով

Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ 20 մլն դրամ տրամադրվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերն ապահովելու համար, 67 908 000 դրամ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որից 62 011 200-ը` Վերդիի «Ռեքվիեմի», 5 896 800–ը` Մոցարտի «Ռեքվիեմի» կատարման համար։

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը» Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմի» կատարման համար կստանա 5 857 900 դրամ, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը` 17 911 200 դրամ։

Ծիծեռնակաբերդում հիշատակի ղողանջներն են հնչում. հարգանքի տուրք` մեծ համերգով. տեսանյութ