Երիտասարդական հավաքները կառուցվում են ուտելիքի շուրջ. որոշվել է փոխել մոտեցումը

Կառավարությունը պարզել է, որ ՀՀ մարզերում չկան երիտասարդական կենտրոններ, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել` ժամանցի ու քննարկումներ ծավալելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային ու նորարարական կենտրոնների ստեղծման համար ՀՀ պետական բյուջեից 110 մլն դրամ է հատկացվել։

Հայաստանում 1 մլն մարդ արտագնա տուրիզմն է նախընտրում. Մհեր Գրիգորյան

Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` հիշեցնելով, որ ծրագիրը որոշ բաղադրիչներ հաստատվել էին դեռ 2020թ–ին, բայց կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով հետաձգվել էին։

«Գույքային մասով Վանաձորում գրադարանի շենք է հատկացվում «Լոֆթ» կրթության, երիտասարդական հասարակական կազմակերպությանը` իր ծրագիրն իրականացնելու համար։ Իսկ մնացած 5 կենտրոններին դրամաշնորհներ են տրամադրվւմ, որպեսզի նրանք իրականացնեն իրենց ծրագրերը` նշված ուղղություններով` մշակութային–ժամանցային միջավայրերի ապահովման, ձեռներեցության, ինքնազարգացման և այլ նման միջավայրեր ձևավորելու համար»,– նախագիծը ներկայացնելով ասաց Դումանյանը։

Խոսելով նախագծի նպատակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչ–որ մի պահի կառավարոթյունը պարզել է, որ ՀՀ մարզերում չկան երիտասարդական կենտրոններ, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել` ժամանցի ու քննարկումներ ծավալելու համար։

«Նման հարաբերությունները, եթե մի քիչ կոպիտ ձևակերպեմ` կառուցվում են ուտելիքի շուրջ, և մենք տեսանք այդ բացը, որ հատկապես մարզերում պետք է ստեղծել կենտրոններ, որոնց առանցքում կլինի բովանդակություն»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ նման կենտրոններ գործում են միայն Երևանում ու Գյումրիում։

Հետևաբար, կառավարությունը որոշել է դրամաշնորհներ տրամադրել նման գործունեության փորձ ունեցող ընկերություններին` հանրապետության այլ բնակավայրերում ևս իրենց փորձը կիրառելու համար։

Ոստիկանությունը պարզել է վրաերթի զոհ դարձած երիտասարդների ինքնությունը

Ծրագրի շահառու ճանաչված մյուս 5 կազմակերպություններն են` «Բյուրական մշակութային լաբորատորիա»-ն, որը նախատեսում է ստեղծարար միջավայրի ստեղծում Արագածոտնի մարզի պատանիները և երիտասարդների համար, «ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ–ը, որտեղ առաջին պլանում Գյումրին և Մյունխենն են` գեղարվեստական աշխատանքի հարթակ հանդիսանալով գերմանացի և հայ երիտասարդ նկարիչների համար։

Երրորդը «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային ՀԿ–ն է, որը նախատեսում է Էջմիածին քաղաքում հիմնել երիտասարդական կենտրոն` կոնֆերանսների, մրցույթների, քննարկումների կազմակերպման համար, չորրորդը` Թալինում գործող «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ–ն է, որը ծրագրում է Թալինի և հարակից համայնքների նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրում, պահպանությանն ու հանրայնացմանն ուղղված միջոցառումներ և հինգերորդը` «Մասիսի Զարգացման Հիմնադրամ»–ն է։ Այն նախատեսում է Մասիսում «Youth Lab» լաբորատորիայի հիմնում` թվային արվեստի, մոնտաժի, ֆոտոշոփի, անիմացիոն և մասնագիտական այլ ծրագրերի իրականացման նպատակով։