Դեմ ենք 3-րդ երկրի միջամտությանը. Թուրքիայի արտգործնախարարը «նախատել» է հույն գործընկերոջը

Հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Ժնևում կայանալիք հանդիպման շրջանակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույն գործընկերոջ` Նիկոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է` Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց դեմ է, որ երրորդ երկրները միջամտեն գործընթացին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ

Դենդիասն այցելել է Թուրքիա, բանակցություններ վարել Չավուշօղլուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Մենք դրական ենք համարում Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը և հուսով ենք, որ բոլոր վիճելի խնդիրները կարելի է լուծել այդ ճանապարհով։ Պետք է խուսափել վերջնագրերի ու սադրանքների ոճով խոսելուց։ Մենք կողմ ենք Միջերկրական ծովում ծովային գոտիների արդարացի բաժանմանը։ Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել, սպասում ենք պատասխանի։ Երրորդ երկրների միջոցով լուծում փնտրելը սխալ մոտեցում է», - ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակում, որը նախատեսված է ապրիլի վերջին Ժնևում։

«Մենք կշարունակենք աշխատել հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարևոր ենք համարում չվերթերի վերսկսումը և սահմանի բացումը առևտրի զարգացման համար», - նշել է թուրք նախարարը։

Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների և հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ինչպես հարևաններ ու դաշնակիցներ:

C-400–ներն ու մեծ քաղաքականությունը. կշահի՞ արդյոք Հայաստանը ԱՄՆ–Թուրքիա հակամարտությունից

Հիշեցնենք` վերջին շրջանում Աթենքի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Դա պայմանավորված է նրանով, որ թուրքական «Oruc Reis» նավը սեյսմիկ հետազոտություններ էր իրականացնում Միջերկրական ծովի արևելյան մասում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Հունաստանի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության։ Թուրքիան նաև ուսումնասիրություններ է իրականացրել Կիպրոսի մոտ։ Հունաստանը միջազգային բոլոր հանդիպումներում բարձրացնում է Թուրքիայի գործողությունների հարցը։

Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց