ՌԱԴԻՈ

Աշոտյանը հույս ունի, որ ԱԺ անդամները կգնան քաղաքական հերոսության. ինչի՞ մասին է խոսքը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային։ 
Sputnik
Աշոտյանը հույս ունի, որ ԱԺ անդամները կգնան քաղաքական հերոսության. ինչի՞ մասին է խոսքը

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ` Հայաստանում դե յուրե չկա ընտրական գործընթաց, իսկ Հանրապետական կուսակցությունն այն քաղաքական ուժը չէ, որ կարիք ունի նախապես ցանցեր ստեղծել, տարածքային գրասենյակներ բացել։ ՀՀԿ–ն այդ ամբողջ փուլն արդեն անցել է, քաղաքական թիմ է երեսուն տարվա փորձով։

«Մենք հետևում ենք զարգացումներին և կտեսնենք, թե արդյո՞ք Հայաստանում դե յուրե տեղի կունենա ընտրական գործընթաց։ Ես դեռ հույս ունեմ, որ Ազգային ժողովում երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի անդամները գոնե իրենց երեսն ու Հայաստանը փրկելու հնարավորությունը կօգտագործեն, կգնան քաղաքական հերոսության, այսինքն` օգտագործելով իրենց սահմանադրական իրավունքը` կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի փոխանցմամբ` Հանրապետական կուսակցությունում տեղի են ունենում բազմաթիվ քննարկումներ ամենօրյա թեմաների շուրջ, սակայն ընտրություններին մասնակցել–չմասնակցելու վերաբերյալ որոշում չկա, քանի որ ընտրական գորածընթաց էլ դեռ չկա։

Սերժ Սարգսյանի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել «կապիտուլյանտի հնչեցրած ստերը»

Ըստ նրա` ընդդիմության գործողությունները սկսեցին տապալվել ու անարդյունավետ դառնալ այն պահից, երբ ուժերը դուրս եկան միասնական ճամբարից և սկսեցին իրականացնել առանձին–առանձին գործողություններ։ 

ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ` իրական ընդդիմությունը, Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված կամ նրա շուրջ համախմբված քաղաքական ուժերը պետք է բոյկոտեն արտահերթ ընտրությունները, որովհետև դրանց կեղծման առաջին հիմնաքարն արդեն դրված է Ընտրական օրենսգրքի փոփոխմամբ։ 

Ազգովի համախմբվել բանակի շուրջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

ՀՀԿ–ն կմասնակցի՞ ընտրություններին. Շարմազանովը` կուսակցության դիրքորոշման մասին