Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է

Սա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի երրորդ այցն է Վրաստան նրա պաշտոնավարման ընթացքում։ Նախորդ այցերը եղել են 2018 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով Վրաստան է ժամանել:

Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է

Թբիլիսիում՝ Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում, նրանց դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան, Հայաստանում Վրաստանի ու Վրաստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպաններ Գեորգի Սագանելիձեն եւ Ռուբեն Սադոյանը:

Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է

Վաղը ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ:

Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս, Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հայաստանի նախագահը կայցելի Սուրբ Գևորգ եկեղեցի ու Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան:

Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է

Հիշեցնենք՝ սա Արմեն Սարգսյանի նախագահության օրոք նրա երրորդ այցն է Վրաստան։ Առաջին անգամ նա մեկնել է 2018 թվականի մայիսի 26-ին` Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Երկրորդ անգամ 2018 թվականի դեկտեմբերին Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է