ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման արդյունքների քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց պաշտպանության ոլորտի ծախսերի դինամիկան։ Պատերազմը հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ հակառակորդը տեսնում է, որ ՀՀ-ն դառնում է որակապես այլ կարգի պետություն։ Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման արդյունքների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով պաշտպանության ոլորտի ծախսերը։
«Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, պատերազմ չէին անի, էլի կսպասեին։ Ինչքան անկումը մեծ լիներ, այնքան հեշտ կլիներ։ Ընդհակառակը՝ թռիչքի պահին է պետք հարվածել, որ հնարավորություն չունենա այդ երկիրը ավելի դիմակայելու ռեսուրսներ կուտակել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ մի տարվա ընթացքում՝ 2018-ի համետատ 2019-ին բանակում աշխատավարձերն էականորեն ավելացել են։
«Սպայական շերտ կա, ում ամսական 50-60 հազար դրամով աշխատավարձ է ավելացել։ Դուք պատկերացնո՞ւմ եք` Հայաստանում ամիսը 50 հազար դրամով աշխատավարձ ավելանա»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է սպառազինությունների ծախսերի ավելացմանը, վարչապետը շեշտեց, որ չի եղել անհրաժեշտ որևէ ծախս, որ չիրականացվի։
«Մենք բանակին մատակարարել ենք ամեն ինչ. սննդի հարց է եղել` լուծել ենք, հագուստի հարց է եղել` լուծել ենք, արկի հարց է եղել` լուծել ենք։ Զինված ուժերի ֆինանսավորումը բյուջեով մենք ավելացրել ենք միանգամից 28 տոկոսով»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է բանկի ներկային ու ապագային, Փաշինյանը շեշտեց, որ բարեփոխումները շարունակվում են ու ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակի բարեփոխումների հարցում ավելի սերտ համագործակցելու, այդ թվում՝ ՌԴ-ում հայաստանցի կուրսանտների ուսուցման ոլորտում։
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը բանաստեղծությամբ պատասխանեց Ալիևին