ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց` թուրքերն ու ադրբեջանցիները մեր թշնամիներն են։ Նա իր տեսակետը հայտնեց` ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, թե թուրքը, այնուամենայնիվ, մեր թշնամի՞ն է, թե՞ ոչ։
«Ես այս բանավեճը չեմ հասկանում` մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին։ Մեր պատմությունը, վերջին պատերազմն են բերել այդ հարցի պատասխանին։ Դա քննարկման առարկա էլ չի։ Այո՛, թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, և իրենք էլ մեզ են թշնամի համարում, բայց հարցը ուրիշ տեղ է՝ այս թշնամությունն ի՞նչ ենք անելու, ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու»,–ասաց Փաշինյանը։
Որպես բանակցային հարց պետք է դնենք ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը. Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` այս կոնտեքստում պետք է պատասխանենք հարցին՝ հայերն ու թուրքերը խնդիր են դնում ոչնչացնե՞լ միմյանց։
Կրկնակի ծափահարություններ Փաշինյանին. սոցցանցերում քննադատում են իմքայլականներին
«Կարծում եմ, որ մենք այսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, սակայն իրենք էլ չպետք է ձևակերպեն։ Մենք չենք կարող միակողմանի որոշել, որ թուրքերը մեր թշնամին չեն։ Պատմականորեն մենք թշնամի ենք, սակայն հարցն այն է` ինչպե՞ս ենք կառավարում այս թշնամությունը։ Պետություններ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` այս թշնամանքը պետք է կառավարենք զգույշ և նրբանկատ։
«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին