Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. 54 համարի երթուղայինում տղամարդու են սպանել

Ըստ նախնական տեղեկությունների` սպանվածի և սպանությունը կատարողի միջև վեճ է ծագել, որի պատճառը եղել է պաշտպանիչ դիմակ չդնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում  է shamshyan.com–ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին հայտնաբերել են տղամարդու դի։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, վերջինս տեղում մահացել է»,– գրում է կայքը։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները։

Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. 54 համարի երթուղայինում տղամարդու են սպանել

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։  ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ։

Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. 54 համարի երթուղայինում տղամարդու են սպանել

Ոստիկանությունն ու քննչական բաժինն անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկում հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. 54 համարի երթուղայինում տղամարդու են սպանել

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղայինում նստած քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա փախել։

Ուշի գյուղի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը մահացել է