Ռուսաստանցի գեղասահորդը հանդես կգա հայկական դրոշի ներքո

Մարզիչ Ալեքսանդր Վոլկովը հայտնել է, որ Դանիլյանցը չի կարողանա մասնակցել 2022 թվականի օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ, 14-ամյա Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո: Տեղեկությունը «Սպորտ Էքսպրեսին» է հայտնել Սեմյոնի մարզիչ Ալեքսանդր Վոլկովը։

Ռուս գեղասահորդներն առաջին անգամ զբաղեցրել են ԱԱ պատվո պատվանդանի բոլոր տեղերը. տեսանյութ

«Սեմյոն Դանիլյանցը հաջորդ մրցաշրջանից կներկայացնի Հայաստանը», - ասել է Վոլկովը:

Նրա խոսքով՝ Դանիլյանցն այս մրցաշրջանում մրցումներում մրցույթից դուրս է ելույթ ունեցել։ «2019 թվականի մարտին Դանիլյանցը 193,88 միավորով Ռուսաստանի պատանեկան առաջնությունում 12-րդ տեղն է զբաղեցրել։ Նա իրավունք չունի մասնակցելու 2022 թվականի օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը, քանի որ գեղասահորդը հուլիսի 1–ից հետո՝ նոյեմբերին է 15 տարեկան դառնում», - ասել է մարզիչը։

Ավելի վաղ Ալեքսանդր Վոլկովը հայտնել էր, որ հեռանում է «Պլյուշչենկոյի հրեշտակները» ակադեմիայից:

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին