Փախչելիս հեռախոսն ընկել է. «Գազելում» սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է

Քննիչները հեռախոսի օգնությամբ կարողացել են ավելի արագ պարզել հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում համար 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, սակայն նա դեռ չի հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է armtimes.com–ը։

Առանձնակի դաժանությամբ սպանություն Արմավիրում. դին հետո էլ այրել են

«Տղամարդը փախչելիս հեռախոսը գցել է երթուղայինի մոտ, ինչն էլ օգնել է ավելի արագ պարզել նրա ինքնությունը»,– գրում է կայքը:

Հիշեցնենք`այսօր առավոտյան համար 54 երթուղին սպասարկող «Գազելում» ուղևորը դանակով հարվածել էր մեկ այլ ուղևորի կրծքավանդակին, որը տեղում մահացել էր։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել նրա կրծքավանդակին ու դիմել փախուստի։

Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է