«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ օգտակար էր». վարչապետն ասաց` ինչու

Վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ հարցի վերջնական կարգավորման հասնելու խոսակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ օգտակար էր։ ԱԺ–ում պատասխանելով պատգամավորների հարցերին` նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել

Երեկ համանախագահները հայտարարություն էին տարածել ու ասել` պատրաստ են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան` ներառյալ Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, իրենց գնահատողական և միջնորդական դերը կատարելու համար։

«Կարևոր էր, որ նշվել էր` նրանք պատրաստակամ են բանակցային գործընթացը շարունակել հայտնի սկբունքներով։ Իսկ այդ սկզբունքներից մեկն էլ ԼՂ վերջանական կարգավիճակի հարցի լուծումն է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք է ունենալ հնարավորինս կառուցողական դիրքորոշում բանակցային գործընթացը վերականգնելու համար, վերջնական կարգավորման հասնելու համար։ Փաշինյանը վստահեցրեց` Հայաստանը պատրաստ է նման խոսակցության։

«Իհարկե, համանախագահության մեջ կան երկրներ, որոնք ավելի ակտիվ են, առավել ներգրավված են։ Մինսկի խմբի հետ աշխատանքները շարունակելու ենք»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ կարող են վերսկսել ղարաբաղյան ուղևորությունները, բայց հակամարտության կողմերը պետք է ապահովեն նրանց համար անարգել մուտքն ու երթուղիների առավելագույն ճկունությունը։

Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել. Մարուքյան