ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ Լևոն Տեր – Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս»,–գրել է Մուսինյանը:
Նա նշել է, որ ՀՀ առաջին նախագահի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ Հայաստանում արդեն 205128 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1075–ով։