Իրանում հայտնված ինքնաթիռը Հայաստան չի եկել. Պապիկյանը բացատրեց` ինչու

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ինքնաթիռը Հայաստան վերադառնա մարտի 3-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ Իրանում հայտնված «Fly Armenia Airways»–ին պատկանող ինքնաթիռը դեռ գտնվում է այնտեղ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ինքնաթիռն ունի տեխնիկական խնդիրներ։ Դրանք վերացնելու խնդիր կա։ Մյուս կողմից` կա հարուցված քրեական գործ, և իրավապահ մարմինները զբաղվում են պատճառները հասկանալու համար։ ՀՀ–ն այս ամենում դերակատարություն տեղի չի ունեցել։ Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել առանց մեր պատկան մարմնի մասնակցության»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև շեշտեց, որ այդ ինքնաթիռը Հայաստանում երբևէ չի եղել։ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին ներկայացված հայտով թռիչքն իրականացվել է այլ ուղղությամբ։

Իրանում հայտնված օդանավի թռիչքն այս պահին անհնար է. Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է պատճառը

«Դուք ամեն անգամ ասում եք` ՀՀ–ից ինքնաթիռը գնացել է։ Մի՛ խեղաթյուրեք իրականությունը։ ՀՀ–ում այդ ինքնաթիռը չի եղել»,– ասաց նա։

Հիշեցնենք` վերջին օրերին լուրեր էին տարածվել, թե Իրանում հայտնված օդանավն ապամոնտաժվել է։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքել էր այս լուրերը։

Փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Fly Armenia airways» ավիաընկերության «Boeing 737» տիպի օդանավն առևանգվել է։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:

«Կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան». ԱԱԾ փոխտնօրենը` անհետացած Boeing օդանավի մասին

Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշվել է գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» այն վայրէջք է կատարել Թեհրանում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ինքնաթիռը Հայաստան վերադառնա մարտի 3-ին։

ԱԱԾ–ում քրգործ է հարուցվել. ինչպես է հայկական ինքնաթիռը հայտնվել Իրանում