Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում. 30 քաղաքացու տարհանել են

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Այսօր հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում. 30 քաղաքացու տարհանել են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 17։56-ին, ասել են, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։

Ադրբեջանցիները ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն են փոխանցել հայկական կողմին

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։ Փրկարարները տարհանել են մոտ 30 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին։