ԳՇ պետը և Հարությունյանը վարչապետին խորհուրդ են տվել ԶՈւ–ում կոշտ պաշտոնանկություններ անել

Վարչապետը չբացառեց, որ ՀՀ պետական շահերին չվնասելու դեպքում ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթի հատվածից բացի կգաղտնազերծվեն ու կհրապարակվեն նաև ԱԽ նիստերի այլ հատվածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի նախկին երկու խորհրդականները, որոնք այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու ՀՀ պաշտպանության նախարարն են, 44–ամյա պատերազմի ողջ ընթացքում նրան խորհուրդ են տվել ԶՈւ–ում պաշտոնանկություններ իրականացնել։

Պաշտպանության փոխնախարարն առաջարկում է պատժել ԶՈւ-ի և անվտանգության հետ կապված ստերի համար

Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շարունակելով պատերազմի ընթացքում ԱԽ նիստերի արձանագրությունների հրապարակման թեման։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետին հարց ուղղելիս շեշտեց, որ շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ խորհուրդ են նրան տվել Վաղարշակ Հարությունյանն ու Արտակ Դավթյանը` հաշվի առնելով նրանց զբաղեցրած ներկա դիրքերը։

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը

«Ասեմ, որ իմ երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում ինձ խորհուրդ են տվել իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ։ Ես չեմ կարող ասել, որ ափսոսում եմ, որ չեմ հետևել այդ խորհրդին, որովհետև պատերազմական այդ իրավիճակում ԶՈւ–ում կտրուկ պաշտոնանկություններ իրականացնելը, ես չգիտեմ, թե արդյո՞ք կփոխեր իրավիճակը, որովհետև ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ խառը իրավիճակում կհասցնեին իրավիճակն առնել տիրապետության տակ»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը չբացառեց, որ ՀՀ պետական շահերին չվնասելու դեպքում ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթի հատվածից բացի կգաղտնազերծվեն ու կհրապարակվեն նաև ԱԽ նիստերի այլ հատվածներ։

«Պետք է ստուգվի` զեկույցներն ինչքանով են ճշմարտացի եղել». Փաշինյանը` Շուշիի անկման մասին