Դեդ Հասանի «ժառանգորդի» սպանության համար կասկածվող տղամարդը ձերբակալված է․ տեսանյութ

Ռուսական ԶԼՄ-ները որոշ մանրամասներ են հայտնում Ալի Հեյդարովին սպանած տղամարդու մասին։ Որոշ տվյալների համաձայն՝ նա չի համագործակցում քննության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Օրենքով գող» Ալի Հեյդարովի (առավել հայտնի է որպես Ալիկ Ռիժի) սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է Մոսկվայում։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր վարչության Մոսկվայի գծով ավագ օգնական Յուլյա Իվանովան։

Ալիկ Ռիժիի սպանության մասին հայտնի դարձավ ապրիլի 12-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ սպանության պատճառը եղել է մարզասրահի այցելուների վեճը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ կասկածյալը ծնվել է 1984թ․-ին։ Խուզարկության ժամանակ նրա անձնական իրերի մեջ կեղծ անձնագիր է հայտնաբերվել։ Տղամարդու բնակության վայրում խուզարկություններ են կատարվում, բայց շուտով նրան կտեղափոխեն քննչական ստորաբաժանում։ Ձերբակալվածը հրաժարվում է պատասխանել իրավապահների հարցերին կամ համագործակցել նրանց հետ։

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

Ավելի վաղ RenTV-ն հրապարակել էր կասկածյալի փախուստի, քաղաքային տրանսպորտով նրա տեղաշարժի կադրերը: Երևում է, թե ինչպես է նա ավտոբուսի մեջ կողքի ուղևորի հետ փոխանակում բաճկոնը, ինչից հետո վճարում է իր հանցակցին։ Որոշ ժամանակ անց հանցագործը հայտնվում է դեղին հագուստով։

Քրեական հեղինակության սպանության մեջ կասկածվող տղամարդու ընկերուհին` Թալեհ Օրուչևան, պատմել է նրա խորհրդավոր կենսակերպի մասին: Տղամարդը հազվադեպ էր հայտնվել տանը, արգելել է լուսանկարել իրեն, ջնջել է նամակագրությունները, դուրս չի եկել թաղամասից։

Նա բնակարան է վարձակալել նույն շենքում, որտեղ ապրել է Ալբերտ Ռիժին, և այցելել է մարզասրահ, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։

Նշենք, որ 2016թ․-ին Հեյդարովը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ Բանտից դուրս էր եկել անցյալ տարվա հունիսին՝ պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Մինչ այդ նրա դեմ երեք մահափորձ էր իրականացվել։ Տեղեկություններ կան, որ Հեյդարովը Դեդ Հասանի կլանից է, և հենց Դեդ Հասանն է անձամբ հավանություն տվել երիտասարդ «ժառանգորդի» թագադրմանը։

Ոստիկանությունը հերքում է «օրենքով գող» «Պզոյի» ձերբակալության լուրը