«Առանց ավելորդ համեստության». հղի Յանա Եգորյանը լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ

Հայտնի սուսերամարտիկը լուսանկարները հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը, որը հղի է, կիսամերկ լուսանկարներ է հրապարակել: Անկեղծ ֆոտոսեսիային սուսերամարտիկի հետ մասնակցել է նաև նրա սիրեցյալը։

Աղջիկը հրապարակել է լուսանկարները Instagram սոցիալական ցանցում։ Կադրերում նա հարմարավետ սպորտային ներքնազգեստով, ջինսով ու տղամարդու բաճկոնով է։ Ընդ որում, ապագա մոր փորը բաց է, իսկ պարանոցին մանյակ՝ է հայերենով գրած նրա անունով։ Երեխայի հայրը քնքշորեն գրկախառնվում և համբուրում է իր ընտրյալին։

«Առանց համեստության` ձեզնից հաճոյախոսություններ եմ սպասում», — իր գրառումը մեկնաբանել է Յանան, ու հաճոյախոսությունները չեն ուշացել.

««Օ՜, դուք աստվածային եք», «Հիասքանչ եք», «Գեղեցիկ լուսանկարներ են»», - անմիջապես գրել են երկրպագուներն ու կրակի տեսքով էմոջիներ են դրել։

Բաժանորդներից մեկն էլ հարցրել է․ «Հետաքրքիր է՝ ո՞ր մարզաձևի չեմպիոն է ձեր մեջ նստած»։

Հիշեցնենք` Յանա Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում։ 2017 թվականի հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիք էր եկել, հանդիպել հորը` Կարապետ Ալավերդյանին, որին 17 տարի չէր տեսել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Մայրն աղջկան իր ազգանունն է տվել, քանի որ ամուսնացած չի եղել Յանայի հոր հետ։

Հարսի զգեստով ու երջանիկ․ Յանա Եգորյանը շարժել է հետևորդների հետաքրքրությունը