Ադրբեջանցիները ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն են փոխանցել հայկական կողմին

Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Լելե Թեփեի օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ. Նիկոլ Փաշինյան

Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։

Պատերազմի զոհերի թիվը մոտ 4000 է․ Փաշինյանը հրապարակեց պաշտոնական տվյալները