27 մլն ծառ՝ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 մլն զոհի. Գյումրին ու Վանաձորը միացան ակցիային

Գյումրիում միջոցառմանը միացել են նաև 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ, կամավորներ, դպրոցականներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ապրիլի 14-ին մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությունը՝ Մեծ Հայրենականի զոհերին հիշատակին:

27 մլն ծառ՝ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 մլն զոհի. Գյումրին ու Վանաձորը միացան ակցիային

Նշենք, որ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն դուրս է եկել ՌԴ սահմաններից։ Ակցիային միացել է նաև Հայաստանը:

«27 միլիոն ծառ ի հիշատակ Մեծ Հայրենականի 27 միլիոն զոհի» նախաձեռնությունը դեռ նախորդ տարի կար, բայց քանի որ համավարակը խանգարեց՝ ունեցանք միայն հեռավար #СадПамятиДома հեշթեգով ակցիան՝ ապահովելով 27 միլիոն թիվը։ Այս տարի արդեն որոշեցինք ակցիան մեծամասշտաբ անցկացնել»- Sputnik Արմենիային տեղեկացրեց «Հաղթանակի կամավորներ» միջազգային շարժման ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանը։

27 մլն ծառ՝ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 մլն զոհի. Գյումրին ու Վանաձորը միացան ակցիային

Հայաստանը ակցիային միացած երկրորդ պետությունն է՝ էստաֆետան ստանալով Ղրղզստանից ու այն փոխանցելով Մոլդովային:

Ակցիայի շրջանակներում Գյումրիում և Վանաձորում տնկվեց կեչու և արոսենու 160 տնկի: Մինչ այդ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենականի զոհերի հիշատակը։

27 մլն ծառ՝ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 մլն զոհի. Գյումրին ու Վանաձորը միացան ակցիային

Գյումրիում միջոցառմանը միացել են նաև 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ, կամավորներ, դպրոցականներ:

Ծառատունկն իրականացվեց «Վոլոնտյոռի պոբեդի» շարժման և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։