Հայաստանը COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նոր աջակցություն է ստացել

Ընդհանուր առմամբ, Հայաստանին է տրամադրվել ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ 313 320 պարագա, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետներ և այլն` հաշվի առնելով համաշխարհային շուկայում դրանց խիստ սահմանափակ քանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանը թթվածնի խտացուցիչ ևս 150 սարք են նվիրել։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանում արդեն կորոնավիրուսի բրիտանական շտամ կա. նախարարություն

Նույն ծրագրի շրջանակներում Հայաստանին է տրամադրվել նաև 3 շարժական թվային ռենտգեն սարք և 3 ուլտրաձայնային ապարատ։

Նախարարությունից հայտնում են, որ բոլոր սարքավորումները տրամադրվել են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին։

Հայաստանում COVID-19-ի թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են նաև լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40 հազար ՊՇՌ թեստերի համար:

Ընդհանուր առմամբ, հատկացվել է ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ 313 320 պարագա, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետներ և այլն, որոնք համաշխարհային շուկայում խիստ սահմանափակ են՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկը։

Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում