ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 73-ամյա Իգնատոս Ս.-ի վարած Volkswagen Passat, Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Հ.-ի վարած BMW մակնիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 53-ամյա Իշխան Բ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ` Գյումրու բնակիչ 71-ամյա Մելինե Ս.-ն, Արևիկ գյուղի բնակիչ 39-ամյա Շուշան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: