Տեսակամուրջ` տաքսի ծառայությունների թեմայով

Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ՝ ԵԱՏՄ երկրներում տաքսու շուկայի գործունեության և մրցակցության խախտման խնդիրների թեմայով:
Sputnik

Մասնակիցներ՝

- ԵԱՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչ,

- ՏԲԴ-Սկոլկովո իրավունքի և զարգացման ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Իվանով,

- «Տաքսի» միջազգային Եվրասիական վեհաժողովի մասնագիտացումների կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Շվագերուս։

Մասնագետները կպատմեն տաքսի ծառայությունների մատուցման միջսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հարցերով՝ ԵԱՏՄ երկրների ճյուղային միությունների, տաքսոմոտորային պարկերի և տաքսիների վարորդների մասնակցությամբ ԵԱՏՀ խորհրդակցության արդյունքների մասին և կպատասխանեն լրագրողների հարցերին:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։