ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ «Տանը մենակ» ֆիլմի աստղ ամերիկացի դերասան Մակոլեյ Կալինն առաջին անգամ հայր է դարձել։ Այս մասին տեղեկացնում է Mood Magazine-ը։
40-ամյա Կալկինն ու նրա կինը՝ 33-ամյա դերասանուհի Բրենդա Սոնգը որդի են ունեցել։ Երեխային անվանակոչել են Դակոտա՝ Կալկինի քրոջ պատվին, որը երիտասարդ տարիքում է մահացել։ Դակոտա Կալկինը մահացել է 29 տարեկանում, ավտոմեքենան նրա վրաերթի է ենթարկել հետիոնտային անցումի վրա։
Կալկինն ու Սոնգը հանդիպել են մի քանի տարի առաջ Թաիլանդում՝ նկարահանումների ժամանակ, և շատ ժամանակ չանցած` սկսել միասին ապրել։
«Տանը մենակ» ֆիլմի աստղը շատ դժվար ժամանակներ է ունեցել։ Ընդամենը 10 տարեկան հասակում համաշխարհային հռչակ ձեռք բերելուց հետո նրա մոտ սկսել են հոգեբանական խնդիրներ։
Մակոլեյը պատանի տարիքից սկսել է ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործել։ 2012-ին ավագ քրոջ մահը և ընկերուհու՝ դերասանուհի Միլա Կունիսի հետ բաժանումը նրան հասցրել էին ինքնասպանության փորձի։
Սակայն այժմ դերասանը վերականագնվում է և փորձում ամուր ընտանիք ստեղծել։