ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Սիսիանում երկու օր առաջ կորած 83-ամյա բնակչին մահացած են գտել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։
Ապրիլի 12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 11-ին մոտ ժամը 16:00-ին Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:
Սպանել են 37–ամյա տղամարդուն և պատահական ականատեսին. դիակները հայտնաբերվել են
Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
Ժամը 18:59-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները սարալանջի տակ հայտնաբերել են Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։
«Երևան» ՀԷԿ-ի ջրամբարում մոտ 40 տարեկան տղամարդու դիակ է հայտնաբերվել