Ռոբերտ Քոչարյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

ՀՀ երկրորդ նախագահի մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել, այդ պատճառով նա մեկուսացել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով չի վարակվել։ Տեղեկությունը հայտնում է նրա գրասենյակը։

«COVID-19 թեստի արդյունքը բացասական է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Քոչարյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ ՀՀ երկրորդ նախագահը ներկա չէր նիստին, որովհետև մեկուսացել է։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանի մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել։ Մեկը փաստաբան Արամ Վարդևանյանն է, իսկ մյուսի անունը պաշտպանը չուզեց հրապարակել։ Քոչարյանն այսօր էր թեստ հանձնել։