Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ

Երևանի և Ստեփանակերտւ քաղաքապետների հանդիպման օրակարգում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ. տեղեկությունը հայտնում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

Օրակարգում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են: