ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
«Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի` քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը», - գրել է Մարուքյանը Facebook-ում։
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր հանդիպել Սերգեյ Կոպիրկինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները։
Անհետ կորածների հարազատները վարչապետի հետ պայմանավորվել են` ԱԱԾ տնօրենի հետ կհանդիպեն