ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, նրանց մաղթել շուտափույթ ապաքինում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պատերազմում ծանր վիրավորված զինծառայողի բուժումը կարող է արտերկրում կազմակերպվել
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար։ Նա զինվորներին գերատեսչական մեդալներ և պատվոգրեր է հանձնել:
Հանդիպել են ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները