Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց

Թուրք-ուկրաինական համագործակցության ընդլայնումը կարող է էապես ազդել Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի վրա։ Միաժամանակ, այս գործոնի նշանակությունը դուրս է գալիս Սև ծովի ավազանի աշխարհագրական շրջանակից։
Sputnik

Սերգեյ Մարկեդոնով, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» հանդեսի գլխավոր

Անկարայի և Կիևի՝ դինամիկ զարգացող հարաբերություններն արդիական են դարձնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայի ակտիվ ներթափանցումը նախկին Խորհրդային Միության տարածք, հետխորհրդային մի շարք պետությունների ռազմաքաղաքական հովանավորի դերում հանդես գալու նրա պատրաստակամությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի «գրանցում» չունեցող որոշ երկրների համար առանց ձևական անդամակցության Դաշինքի հետ հարաբերություններն ամրապնդելու հնարավորությունը:

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով

Այցելություններ և քաղաքական խորհրդանիշներ

Վերջին տարիներին Կիևի և Անկարայի ներկայացուցիչների երկկողմ շփումների ակտիվացում է նկատվում՝ բարձրագույն մակարդակով։ Առաջին անգամ ուկրաինական պետության ղեկավարն այցելել է Թուրքիայի Հանրապետություն 2019թ․-ի օգոստոսին։ Դա տեղի ունեցավ նախագահական ընտրություններում Զելենսկու հաղթանակից ընդամենը չորս ամիս անց։

2020թ․-ի փետրվարի սկզբին Անկարայից բարձրաստիճան հյուր ընդունելու Կիևի հերթն էր։ Ութ ամիս անց կայացավ Զելենսկու նոր աշխատանքային այցը Թուրքիա։ Այս երկու իրադարձությունների միջև՝ 2020թ․-ի օգոստոսի 27-ին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ անցկացրեց Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուպսկիի հետ։ 2021թ․-ի ապրիլի 10-ին Թուրքիա այցելեց Ուկրաինայի նախագահը։

Ինչպես տեսնում ենք, երկկողմ շփումների ինտենսիվությունը շատ բարձր է։ Բայց շատ ավելի կարևոր է այդ դիվանագիտական իրադարձությունների համատեքստը։Հարկ է ուշադրություն դարձնել, որ Էրդողանի այցը Կիև 2020թ. փետրվարի 3-ին պարզապես հարմարեցված չէր Թուրքիայի Հանրապետության և հետխորհրդային Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանմեկերորդ տարեդարձի օրվան:

Այն տեղի ունեցավ Սիրիայում կտրուկ ռազմական սրացման ֆոնին։ Բայց եթե թուրքական հողում Զելենսկու հետ առաջին հանդիպման ժամանակ Էրդողանն ամեն կերպ հեռու էր մնում Մոսկվայի հասցեին քննադատություններից, ապա Կիևում նա ազատություն տվեց զգացմունքներին։ Ռուսաստանը քննադատվեց այն բանի համար, որ նպատակաուղղված կերպով աչք է փակում «սիրիական ռեժիմի» գործողությունների վրա։ Այդ ֆոնին Կիևն ու Անկարան պայմանավորվածություն ձեռք բերեցին ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության ակտիվացման մասին։

Արևմուտքը պատրա՞ստ է իրապես պայքարել ՌԴ-ի դեմ հանուն Ուկրաինայի, կամ ով և ինչու է սադրում

Նախորդ տարվա հոկտեմբերին Զելենսկու «ճախրանքը» դեպի թուրքական ափեր անցնում էր ղարաբաղյան երկրորդ պատերազմի ֆոնին։ Այդ իրադարձություններում Անկարայի դերն այլևս չէր հանգում Ադրբեջանի՝ հետխորհրդային տարածքում Թուրքիայի գլխավոր դաշնակցի տարածքային ամբողջականության մասին հերթապահ-խորհրդանշական խոսքերին։ Կովկասյան տարածաշրջանում նոր դերի հայտ էր ներկայացվել։ Եվ պարզ դարձավ, որ Կասպից ծովում հաստատվելով՝ Թուրքիան կսկսի իրեն առավել ակտիվ դրսևորել ինչպես միջինասիական, այնպես էլ սևծովյան ուղղություններով։

Ղարաբաղյան հակամարտության հրանոթային նվագակցությամբ Կիևն ու Անկարան պաշտպանական համակարգերի ամրապնդման գործում երկարաժամկետ համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին։ Դրա հետևանքը դարձավ Ուկրաինայի պաշտպանության նախարարության և անօդաչու թռչող սարքեր ու կորվետներ (ռազմանավեր) արտադրող մի շարք թուրքական ընկերությունների միջև համաձայնագիրը, որը ստորագրվեց 2020 թ․-ի դեկտեմբերին:

Եվ վերջապես, 2021թ․-ի ապրիլ։ Զելենսկու այցը Թուրքիա տեղի  ունեցավ Դոնբասի իրադրության նկատմամբ հետաքրքրության ցայտուն աճի ֆոնին: Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության ապասառեցում է տեղի ունենում։ Եվ հարցն այստեղ ոչ միայն հաճախակի դարձած ռազմական միջադեպերն են, որոնք արձանագրում են ԵԱՀԿ ներկայացուցիչները, լրագրողներն ու փորձագետները։ Ակնհայտ են խաղաղ գործընթացի լճացումը, գոյություն ունեցող ձևաչափը փոխելու փորձերը՝ կամ ԱՄՆ-ի «նորմանդական քառյակին» միանալու, կամ էլ բանակցությունները Մինսկից որևէ, իբր «չեզոք» մայրաքաղաք տեղափոխելու ճանապարհով։ Չնայած մինչ այժմ Բելառուսի ղեկավարությունը, սերտ կապեր ունենալով Ռուսաստանի հետ, ձեռնպահ էր մնում Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միանշանակ դիրքորոշումից։

Ռուսաստանը որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Զելենսկին և Էրդողանը փոխադարձ աջակցության ու համերաշխության բազմաթիվ նշաններ են ցուցադրել։ Բայց ամեն դեպքում, նման պատմություններում միշտ նրբություններ կան, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։ Ի՞նչ համակարգային հիմքեր կան ուկրաինա-թուրքական հարաբերությունների ակտիվացման համար։ Եվ կարելի՞ է արդյոք ամբողջությամբ նույնացնել Անկարայի և Կիևի դիրքորոշումները։

Երկկողմ համագործակցության հիմքերը

Սկսենք նրանից, որ Ուկրաինայի համար նախագահ Էրդողանն ու թուրքական քաղաքական վերնախավը երախտապարտ լսարան են։ Հատկապես այն ժամանակ, երբ խոսքը Ղրիմի նկատմամբ Կիևի վերահսկողության կորստի մասին է։ Ղրիմի թաթարական համայնքը կարևոր ներքին գործոն է Թուրքիայի համար։

Տարբեր գնահատականներով ՝ երկրում ապրում է Ղրիմի թաթարների մոտ 4-5 միլիոն հետնորդ։ Ռուս թուրքագետ Պավել Շլիկովի խոսքով, «Թուրքիայում կան ուժեր, որոնք պատրաստ են շահագործել թուրքական վերնախավի մի մասի ռոմանտիկ տրամադրությունները, որոնք երազում են Կովկասում, Ղրիմում, Պովոլժիեում, Կենտրոնական Ասիայում զավթողական քաղաքականության ուժեղացման մասին և Ռուսաստանը դիտարկում են ոչ թե որպես գործընկեր, այլ որպես աշխարհաքաղաքական հակառակորդ»:

Թուրքական ընկերությունը հաստատել Է, որ Ուկրաինան «Bayraktar»-ներ է գնել

Հետևանքը Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշման հստակ հռետորաբանությունն է։ Թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն ամեն անգամ ընդգծում են, որ չեն ճանաչում թերակղզու նկատմամբ ՌԴ իրավազորությունը։ Ավելին, թուրքական վերնախավը, գիտակցելով Մոսկվայի և Կիևի հարաբերությունների ողջ բարդությունը, ուկրաինական ալիքներն օգտագործում է Ռուսաստանի քաղաքականությունից իր դժգոհությունը հեռարձակելու համար։

Բացի այդ, Զելենսկու համար կարևոր են շփումները Պոլսո պատրիարք Բարդուղիմեոսի հետ, որի ազդեցությունը նա փորձում է օգտագործել իր երկրում ուղղափառ եկեղեցու «ազգայնացման» թրենդի ամրապնդման համար։

Մենք տեսնում ենք Ադրբեջանի հետ իր առանձնահատուկ հարաբերությունները ցուցադրելու Ուկրաինայի պատրաստակամությունը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականության մերժումը։

Մինչդեռ, Թուրքիայի համար Ուկրաինան պարզապես Մոսկվայի հետ խիստ ոչ միանշանակ «մրցակցային համագործակցության» համատեքստում գոյություն ունեցող դժգոհությունների և հույզերի արտանետման ուղի չէ։ Ի վերջո, ՌԴ-ի և Թուրքիայի Հանրապետության նախագահների և արտգործնախարարների գծով հաղորդակցության ուղիները կարգավորված են և վատ չեն աշխատում։

Ի դեպ, ապրիլին Զելենսկու այցելությունից առաջ թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջեւ։ Անկարան փորձում է իր գիծը տանել այնպես, որ մի կողմից բացահայտ հակասության մեջ չմտնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ պահպանելով անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, բայց մյուս կողմից էլ բոլորին ցույց տա իր արտաքին քաղաքական «անհատականությունը»։

Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ

Ղրիմի հարցը կամ հետխորհրդային տարածքում ակտիվացումն առաջին հերթին թուրքական կողմի նախաձեռնությունն է։ Բայց, միևնույն ժամանակ, դա նաև Վաշինգտոնի և Բրյուսելի հետ իր համերաշխությունը ցույց տալու հնարավորություն է։ Որպես հետևանք՝ Կիևի հյուսիսատլանտյան ձգտումների առաջ մղմանն օգնելու մասին Էրդողանի հայտարարությունը։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հույսը փոքր է, բայց նրա տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև դաշինքամետ ընտրությունն աջակցելու հռչակագիրը դրականորեն կընդունվեն ամերիկացի և եվրոպացի դաշնակիցների կողմից:

Եվ այստեղ կցանկանայի ուշադրություն հրավիրել առաջնային կարևորության մի սյուժեի վրա։ Ուկրաինայի և Վրաստանի շուրջ վեճերը չեն դադարում։ Արդյո՞ք այդ երկու երկրները մոտակա ժամանակներում ՆԱՏՕ-ի անդամ կդառնան։ Բայց այս հարցը, իր ամբողջ կարևորության հետ միասին, երկրորդական է։ Պատմությունը բազմաթիվ դեպքեր գիտի, երբ այս կամ այն երկիրը, առանց պաշտոնապես Դաշինքի անդամ լինելու, արտոնյալ գործընկեր է դարձել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Վաշինգտոնի առանձին դաշնակիցների համար։

Մի՞թե հենց այդպես չի եղել Իսրայելի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ֆրանկոյի բռնապետության ժամանակների Իսպանիայի հետ։ Բայց շատ առաջ չանցնենք։ Մի՞թե ՆԱՏՕ-ին անդամակցության բացակայությունը Ադրբեջանին խանգարեց դառնալ Թուրքիայի՝ Դաշինքում թվաքանակով երկրորդ բանակն ունեցող երկրի ռազմավարական դաշնակիցը։

Կիևը Բաքու չէ

Նշանակում է՝ Ուկրաինայի և Թուրքիայի միջև խնդիրներ չկան, իսկ նրանց միությունը շուտով կվերածվի ադրբեջանաթուրքական մոդելի նման ինչ-որ բանի՞։ Չարժե հապշտապ եզրակացություններ անել։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ Բաքուն, ի տարբերություն Կիևի, իր քաղաքականությունը կառուցում է ցանկացած ինտեգրացիոն նախագծից հեռու մնալով։ Մինչդեռ Ուկրաինան հստակ արտաբերում է այնպիսի քաղաքական նպատակներ, ինչպիսիք են անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Նշանակում է՝ այն ավելի կախյալ կարգավիճակում է այն հարցում, որը բնութագրվում է որպես երկկողմ ձևաչափ։

Զելենսկին մեկնում է Թուրքիա

Քանի դեռ Վաշինգտոն-Բրյուսել-Կիև եռանկյունու հարաբերությունները լավ են, խնդիր չկա։ Բայց հենց որ Նահանգները խանդ զգան իրենց եվրասիական գործընկերոջ նկատմամբ, իրավիճակը կարող է փոխվել։ Եվ Կիևը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Բաքվում կարող են առանձնապես ուշադրություն չդարձնել ժողովրդավարության և բարեփոխումների մասին «կողմնակի մարդու» խորհուրդներին։ Ուկրաինան որոշում ընդունելու գործընթացում չունի այն անկախությունը հավաքական Արևմուտքից, որն ունի Ադրբեջանը։

Եվ այստեղ ճիշտ ժամանակն է հիշեցնել ուկրաինաթուրքական օրակարգի այնպիսի սյուժե, ինչպիսին է հայտնի կրոնական և հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված ընդդիմադիրներին Անկարային հանձնելը։ 2021 թ․-ի հունվարին Ուկրաինայից արտաքսեցին երկու թուրք ուսուցիչների՝ Սամեթ Գյուրին և Սալիհ Ֆիդանին։ Հայրենիքում նրանց անմիջապես մեղադրանք առաջադրեցին։ Բայց նման կոոպերացիան, որպես կանոն, առաջացնում է իրավապաշտպանների և տարբեր միջազգային կազմակերպությունների (օրինակ՝ «Freedom House»-ի) կտրուկ բողոքը։

Եվ չնայած Միացյալ Նահանգներն ավանդաբար հավասարակշռություն են պահպանում «իրական քաղաքականության» և արժեհամակարգային մոտեցման միջև, այնտեղի հասարակական կարծիքը Ուկրաինային ընկալում է ոչ թե որպես Արաբական Արևելքի երկիր՝ իր «առանձնահատկություններով, այլ որպես եվրոպական պետություն, որը ձգտում է «ժողովրդավարության բարձր չափանիշների»։ Եվ այն, ինչ ներվում է Ծոցի երկրներին, Կիևին կարող են թույլ չտալ։

ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

Սակայն ԱՄՆ-ից բացի՝ կան նաև այլ սահմանափակող գործոններ։ Վերջին տարիներին Էրդողանը շատերին է մարտահրավեր նետել։ Այդ ցուցակում են և Մոսկվան, և Վաշինգտոնը, և Պեկինը, և Դելին։

Սակայն, առաջ մղելով հանգստության գլխավոր խռովարարի իր համբավը, Թուրքիայի նախագահը բազմիցս առճակատման ռացիոնալացման ունակություններ է ցույց տվել։ Եվ պատահական չէ, որ իր ուկրաինացի գործընկերոջ այցելության ընթացքում նա վերջինիս մատնացույց էր անում Մինսկի համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Եվ դա այն դեպքում, երբ Կիևում արդեն անթաքույց խոսում են այն մասին, որ դրանք հնացել են և չեն համապատասխանում այսօրվա օրակարգին։

Միաժամանակ ուկրաինական բանակին «Բայրաքթար» ԱԹՍ-ների մատակարարումները, որոնք լավ են դրսևորել իրենց Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում, կարող են գործնականում հակասել դիվանագիտորեն չափած-ձևած ճառերին: Չէ՞ որ Անկարան հազիվ թե կարողանա երաշխավորել, որ Կիևը չի ցանկանա դրանց օգնությամբ նախորդ տարվա ղարաբաղյան փորձը կրկնել Դոնբասում։