ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Սյունիքի մարզի 83-ամյա մի բնակիչ երեկ տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նշվում է, որ որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ։