Սպասվում են նոր մատակարարումներ․ ՌԴ դեսպանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստան արդեն բերվել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V»  պատվաստանյութի Հայաստան մատակարարումների ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Տեղեկությունը «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը

«Որքանով ես տեղյակ եմ, հարցը քննարկվում է մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների հետ։ Վերջերս ստացվել է պատվաստանյութի մի խմբաքանակ և կարծում եմ՝ աշխատանքները կշարունակվեն», - ասաց նա։

Կոպիրկինը նշեց, որ ինչպես հայտնի է, հարցը շոշափվել է նաև երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել էին պատվաստանյութերի մատակարարման հարցերը։ ՀՀ վարչապետը լրագրողներին ասել էր, որ Հայաստան արդեն  բերվում է պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափով, և քննարկումներ են տարվել միլիոնների հասնող դեղաչափերի մատակարարման մասին ևս։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը