Ռուսաստանը որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Չվերթերի կասեցման որոշումը կարող է լրջորեն անդրադառնալ Թուրքիայի զբոսաշրջային շուկայի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունը հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հունաստանը ևս 15 օրով երկարաձգում է միջազգային չվերթերի սահմանափակումները

Լրատվամիջոցը նշում է, որ ռուսական իշխանությունների որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր երեկոյան:

Ավելի վաղ մամուլում արդեն տեղեկություններ էին տարածվել, որ այսօրվանից սահմանափակվելու են Թուրքիայի ուղղությամբ թռիչքները: Սահմանափակումները կարող են վերաբերել չարտերային չվերթերին։

Նշվում է, որ թռիչքների կասեցման որոշումը կարող է լրջորեն անդրադառնալ Թուրքիայի զբոսաշրջային շուկայի վրա, որը մեծապես կախված է Ռուսաստանից:

Worldometer կայքի համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136 780 665-ի։ Համավարակի զոհ է դարձել 2 951 943 մարդ։ Վտանգավոր վարակի տարածման տեմպերով Թուրքիան 7-րդ տեղում է. վարակվածների թիվն այնտեղ հասել է 3 849 011-ի, իսկ մահվան դեպքերինը՝ 33 939–ի:

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով