ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը

Ռուսաստանի դեսպանն այս տարին չափազանց կարևոր է համարում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ավարտի առումով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան

Ավելի վաղ մոսկովյան այցի ընթացքում Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր դիտարկել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը:

«Ընթացիկ տարին շատ կարևոր է ատոմակայանի գործողության ժամկետի երկարաձգման աշխատանքների ավարտի, աշխատանքի ժամկետի առումով», - ասաց Կոպիրկինը:

Նա կարծում է, որ զուգահեռաբար քննարկումներ են ընթանում այդ ոլորտում հետագա փոխգործակցության, այդ թվում՝ նշված թեմայի շուրջ:

Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է, ինչը, կառավարության երկարաժամկետ նպատակներին համապատասխան, թույլ կտա հասնել CO2-ի արտանետումների ամենացածր մակարդակի:

Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է Հարավային Կովկասի տարածքում, արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագիծը հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագիծն է:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է. կայանի նորոգման գումար չկա