ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Փրկարարները հայտնաբերել են մի քանի օր առաջ Հրազդանում կորած 55-ամյա քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեռ ապրիլի 9-ին` ժամը 19։29-ին, ԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, որ քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնասպան լինել Հրազդան քաղաքում՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Փրկարարները ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։
Սյունիքի մարզի 83-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել
Նրան գտնելու համար այսօր կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայողական մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 17։04-ին փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին։
39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ