Փաշինյանը գեներալներին խոստացել է պատերազմի պարտության պատճառները չքննել. Մարուքյան

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է փաստահավաք հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ գեներալներին խոստացել է չքննել արցախյան 44-օրյա պատերազմի պարտության պատճառներ

«Տեղեկություններ կան, որ վարչապետի և գեներալիտետի վերջին հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ ոչ մի քննություն չի լինելու, որ չանհանգստանան, միայն թե իր իշխանության դեմ դուրս չգան, իսկ եղած թերություններն իրենց մեջ փակ ռեժիմով կքննարկեն, կանցնեն առաջ»,– Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այս հանգամանքով է պայմանավորում, որ պատերազմից 5 ամիս անց իշխանությունն այդպես էլ որևէ կերպ չի արձագանքել փաստահավաք հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկին։

Հիշեցնենք` ԼՀԿ–ի` փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկը շրջանառության մեջ էր դրվել 2020թ–ի դեկտեմբերի 24-ին։

Նախագծով առաջարկվում էր փաստահավաք խմբում ներգրավել խորհրդարանական 3 ուժի 4-ական ներկայացուցիչ, խորհրդարանական ընտրություններին մասնակցած առավելագույն ձայներ ստացած, բայց ԱԺ չանցած արտախորհրդարանական 3 ուժերից 1-ական ներկայացուցիչ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Ընդհանուր` 16 անդամ։

Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի