Մոսկվայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գողին». կադրերը հայտնվել են համացանցում

Դեդ Հասանի կլանին պատկանող քրեական հեղինակության դեմ նախկինում մի քանի մահափորձ է կատարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Անհայտ անձինք սպանել են «օրենքով գող» Ալի Հեյդարովին, որը հայտնի է «Ալբերտ Ռիժի» կամ «Ալբերտ Պիտերսկի» մականունով։ Տեղեկությունը հայտնում է պետերբուրգյան 47news–ը։

Սպանությունն իրագործվել է այսօր՝ ժամը 3։00-ին։ Հարձակումը տեղի է ունեցել մարզասրահում։ Ադրբեջանցի Հեյդարովն ապրել է այն նույն շենքում, որտեղ գտնվում է մարզասրահը։ Ակումբ է իջել թիկնապահների ուղեկցությամբ, բայց նրանք ոչինչ չեն հասցրել անել։

Հեյդարովը Դեդ Հասանի կլանից է։ Ըստ տեղեկությունների` Դեդ Հասանն անձամբ է հավանություն տվել նրա «թագադրմանը»։ Հասանովն անցյալ տարվա հունիսին է դուրս եկել բանտից։ Դատարանը բավարարել է նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը։

Կալանավորվելուց առաջ Հեյդարովը բացահայտ բախումներ է ունեցել հեղինակություն համարվող Ալեքսեյ Գուդինայի հետ։ Թուրքիայում նույնիսկ փոխհրաձգություն է տեղի ունեցել իբր այն պատճառով, որ Հեյդարովը Գուդինային զրկել է գողական կարգավիճակից։ Երբ դատարանը բավարարել է Հասանովին պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը, մի քանի օր անց Գուդինային ձերբակալել են հանցավոր հիերարխիայում բարձր դիրք ունենալու գործով:

Ձերբակալել են «Դեդ Հասանի» մտերիմներից մեկին` «օրենքով գող» Կաշչեյին

Baza-ն էլ հիշեցնում է` Հեյդարովն առաջին «օրենքով գողն» է, որին պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել Ռուսաստանում։

Տեղեկություններ կան, որ նրա սպանության համար կասկածում են ադրբեջանցի Թալեհ Նամիկօղլի Օրուչևին։

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից