Մահճակալներն անսահմանափակ չեն. կորոնավիրուսի վարակման թվերի նվազում դեռ չկա

Ավանեսյանի խոսքով` կորոնավիրուսի դեմ պատվաստումն այն կարևոր միջոցառումն է, որը պետք է կանխարգելի համավարակի տարածումն ու օգնի այդ էջը փակված համարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի վարակման թվերի նվազում դեռ չկա։ Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` վերջին շաբաթների  վարակման տեմպը պահպանվում է, հիվանդացությունների նվազում չունենք։

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

«Դրական թեստեր ունեցողների մեջ հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը բավական մեծ է»,–ասաց նա։

Նախարարի խոսքով`  այս պահին ունեն մոտ 2600 մահճակալ, որոնց թիվն անընդհատ ավելանում է, բայց այդ ռեսուրսն անսահմանափակ չէ։

«Առաջիկայում մենք կարող ենք մահճակալների թիվը մի փոքր էլ ավելացնել, բայց նաև պետք է այնպես անենք, որ հոսպիտալացման կարիք ունեցող, սակայն հիվանդանոցից դուրս մնացած պացիենտներ չունենանք»,–ասաց նա։

Ավանեսյանի խոսքով` կորոնավիրուսի դեմ պատվաստումն այն կարևոր միջոցառումն է, որը պետք է կանխարգելի համավարակի տարածումն ու օգնի այդ էջը փակված համարել։

Կարո՞ղ է պատվաստումը կանխել կորոնավիրուսը. պատասխանում է բժիշկ Մյասնիկովը

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։