ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կմեկնի Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Լուկաշենկոն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կունենան։ Մեկը կանցնի ոչ պաշտոնական մթնոլորտում, հենց որ Բելառուսի նախագահը հասնի Բաքու։
«Պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է ապրիլի 14-ին: Նախագահների հանդիպումը կանցնի նեղ և ընդլայնված կազմով ՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը և համագործակցությունը նոր բովանդակությամբ լցնելուն։
Ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ. Տիգրան Աբրահամյան
Պետությունների ղեկավարները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Բանակցությունների արդյունքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվելու։
Ադրբեջանցի պաշտոնյան փորձում է Հայաստանի ներքաղաքական լարվածությունը մեծացնել. Բաբայան