ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը դժգոհ է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում աղջիկների գրանցած արդյունքներից: Ըստ մարզչի` նրանցից շատերը կարող էին ավելին անել:
«Իզաբելան կարող էր երկրորդ մոտեցման ժամանակ 2-րդ տեղը գրավել և 100 տոկոսով ապահովել օլիմպիական վարկանիշը: Ափսոս, չկարողացավ, ֆիզիկապես պատրաստ էին ինքն էլ, Տաթևն էլ, պարզապես երևի հոգեբանական խնդիր էր, և այդ 1 տարվա ընդմիջման պատճառով մեծ հարթակը անսովոր դարձավ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Նա որպես ձեռքբերում առանձնացրեց Լիանա Գյուրջյանին:
«Լիանան նոր է պատանի տարիքից դուրս եկել, բայց արդեն մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճեց: Պարզ է, որ խոստումնալից մարզուհի է ու շուտով մեծ կիլոգրամներ ցույց կտա»,– շեշտեց մարզիչը:
Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին. լուսանկարներ
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունում Իզաբելա Յայլյանը (55 կգ) պոկում վարժությունում գրանցեց 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտեց 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Լիանա Գյուրջյանը (81 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Գյումրեցիները դհոլ-զուռնայով են դիմավորել ծանրամարտիկներին. տեսանյութ