ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.Հայաստանն անգնահատելի ներդրում է ունեցել ռուսական տիեզերական ոլորտի ներուժի զարգացման գործում։ Եվ այդ հսկայական ներուժը պահանջված է այսօր Երևանում։ Այսօր տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրեց, որ 20-րդ դարի 30-ականներից խորհրդային աստղաֆիզիկայի ու աստղագիտության դպրոցներում ներգրավված են եղել հայկական անուններ՝ Վիկտոր Համբարձումյան, Արտյոմ Ալիխանյան, Բենիամին Մարգարյան։
«ՀՀ Գիտությունների ակադեմիայի Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը համագործակցում է մի շարք ռուսական հետազոտական կենտրոնների և ինստիտուտների հետ: Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում աստղադիտարանը երկրամասային տարածքի մոնիտորինգ է իրականացնում: Դա կարևոր կենտրոն է ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության համար», - ասաց Կոպիրկինը։
Նա վստահություն հայտնեց, որ աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ոլորտում ռուս-հայկական նախագծերն ու նախաձեռնությունները զգալի ներդրում կունենան երկու երկրների գիտական, մտավոր ներուժի զարգացման գործում:
Կոպիրկինը հիշեցրեց, որ 1961 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 09:07-ին, ԽՍՀՄ-ն ուղեծիր հանեց աշխարհում առաջին «Սպուտնիկ» տիեզերանավը, որում մարդ կար:
Այն 108 րոպեների ընթացքում, որոնք Յուրի Գագարինն անցկացրեց տիեզերքում, փոխվեց ամբողջ աշխարհը, մարդկության պատմության մեջ սկսվեց տիեզերական դարաշրջանը: Այդ պահից սկսած` քաղաքակրթությունը գնաց լայնածավալ գիտական հայտնագործությունների ու բարձր տեխնոլոգիաների ստեղծման ճանապարհով։ Դրամք ազդեցին երկրների զարգացման, մարդու աշխարհայացքի վրա, անհավանական հնարավորություններ ու հեռանկարներ բացեցին: Դեսպանն ընդգծեց, որ ժամանակակից կյանքի ձեռքբերումների զգալի մասի համար մարդկությունը պարտական է հենց այդ տիեզերական առաջընթացին:
Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը
«Մենք իրավամբ հպարտանում ենք, որ այդ հսկայական գիտատեխնիկական առաջընթացն իրականացվել է հենց ԽՍՀՄ-ում՝ մեր ընդհանուր պետությունում», - ասաց դեսպանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տիեզերական հետազոտությունների ոլորտում ճանաչված առաջնորդներից է մնում։ 2023 թվականին նախատեսված են նոր օդաչուավոր տիեզերանավի թռիչքային փորձարկումները, ընթանում է նոր սերնդի տրանսպորտային համակարգի մշակումը, «Վոստոչնի» տիեզերակայանում ստեղծվում է ենթակառուցվածք, ծանր ու գերծանր դասի հրթիռային համալիրներ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշեց, որ տիեզերքի յուրացումը մնում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցության շատ կարևոր օբյեկտը։
Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին