Ասկերանի տներից մեկի ննջասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել բռնության հետքերով

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն։

Սպանություն Արցախում. գլխի և ոտքի վրա կտրված վերքերով դիակ է հայտնաբերվել

«2021թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս. Ծատրյանը նույն համայնքում գտնվող Ռուբերտ Շահգելդյանի առանձնատան ննջասենյակում հայտնաբերել է վերջինիս դին՝ բռնության հետքերով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործով ենթադրյալ հանցանք կատարած անձը ձերբակալված է։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննություննը շարունակվում է:

Արցախի ոստիկանությունը պարզաբանում է տարածել գիշերը Ստեփանակերտում հնչած կրակոցների մասով