ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ կիրականացնի ըստ տարիքային և ռիսկային խմբերի։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` AstraZeneca (Vaxzevria) պատվաստանյութով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Այս տարիքային շեմն ընտրվել է` հաշվի առնվելով պատվաստանյութի անվտանգության լրացուցիչ երաշխիքները։ Նախարարությունը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով իրավասու մասնագիտացված կազմակերպությունների եզրակացությունները և դեղամիջոցի հնարավոր կողմնակի ազդեցությունները։
««Սպուտնիկ V» պատվաստանյութով, որն առայժմ սահմանափակ քանակությամբ է, պատվաստելու են 18-ից 54 տարեկան ռիսկային խմբում գտնվող անձինք», - ասել է Ավանեսյանը։
Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանագրի շրջանակում Հայաստան է բերվել 15.000 «Սպուտնիկ V»–ի դեղաչափ, որը նախատեսված է 7500 մարդու համար։
Շվեյցարիայում ավելի քան 50 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Նրա խոսքով` պետք է գործընթացը լինի շարունակական, պայմանագրրեր կնքվեն և նոր դեղաչափեր բերվեն Հայաստան։
«Մի շարք տարբերակներ ենք ունենալու, որոնք կօգտագործվեն մեր երկրում», - ասաց նախարարը:
Հիշեցնենք` ապրիլի 12–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 510–ով և դարձել 203327։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 մարդ, կատարվել է 906177 թեստավորում, առողջացել են վարակվածներից 182836-ը։ Գրանցվել է մահվան 3753 դեպք (+18)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 953։
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ