ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արտասահմանյան որոշ երկրներում իրեն գահընկեց անելու ծրագիր է մշակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իմ նկատմամբ պետական հեղաշրջման փորձ է արվել։ 2003 թվականին «Մուսավաթ ժողովրդական ճակատ» խմբակցությունը (ընդդիմադիր – խմբ.) Ազադլիք հրապարակում ռազմական հեղաշրջում էր ուզում կազմակերպել, բայց չկարողացավ և ժողովրդի աջակցությունը չստացավ։ 2005 թվականին նրանք ուզում էին «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում։ Արդեն նարնջագույն թևկապեր էին կապել, նարնջագույն վրաններ էին բերել։ Ո՞րն էր նպատակը։ Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հայերին փոխանցելն ու Ադրբեջանը գլխավորելը», – հայտարարել է Ալիևը։
Լուկաշենկոն մեկնում է Ադրբեջան
Նրա խոսքով` հենց նարնջագույն հեղափոխության այդ «նորաձևության» ժամանակահատվածում որոշ երկրների մայրաքաղաքներում որոշվել է գահընկեց անել Իլհամ Ալիևին։ Սակայն, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, այն երկրները, որտեղ նման հեղափոխություններ են տեղի ունեցել, չեն կարողանում դուրս գալ 15-17 տարի տևող ճգնաժամից։
Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից