ՌԱԴԻՈ

«Փաշինյանը չի կարող վարչական ռեսուրսն օգտագործելով հաղթանակ ապահովել». քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ենք նախանշված ընտրությունների արդյունքներին։
Sputnik
«Փաշինյանը չի կարող վարչական ռեսուրսն օգտագործելով հաղթանակ ապահովել». քաղտեխնոլոգ

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը չունի այն վարչական ռեսուրսը, որ կարողանա «նկարչությամբ» իր հաղթանակն ապահովել, ավելին՝ վարչական ռեսուրսով Հայաստանում հաղթանակ երբեք չի ապահովվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Որոշակի տոկոս հնարավոր է ապահովել, բայց ոչ երբեք հաղթանակ։ Ծեծելով, բռնությամբ թվեր նկարել են, ինչպես 90-ականներին, կամ փող բաժանելով հաջողության հասել են` ինչպես 2000-ականներին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում»,- ասաց նա։

Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան

Նրա դիտարկմամբ` առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը լինելու է ՔՊ կուսակցության և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Քոչարյանի շուրջ ձևավորվող դաշինքի և նրա ղեկավարի միջև, իսկ այդ պայքարի արդյունքը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ կկազմակերպվեն ընտրությունները։

Բադալյանի խոսքով` հիմնական մրցակիցներից բացի` ձայների որոշակի քանակ կհավաքեն նաև ԲՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդը, որոշ արևմտամետ ուժեր, կլինեն նաև զուտ գաղափարական ուժերին կողմ քվեարկողներ։

Ինչ վերաբերում է մարդ-կուսակցություններին, ապա նրանք, ըստ քաղտեխնոլոգի, ընտրապայքարում լուրջ դերակատարում չեն ունենա։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան