Լարսը կրկին փակ է․ մոտ 350 բեռնատար է կուտակվել սահմանին

Հայաստանի Հանրապետության տարածքում ևս փակ ավտոճանապարհներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությյունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կրկին փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, տեղեկացնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։ Ըստ ստացված տեղեկատվության՝ ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար ավտոմեքենա: